Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 2.2010

Բարություն, անունդ մարդ է: Փրկեք իմ դեմքը...

Բարություն, անունդ մարդ է: Փրկեք իմ դեմքը...

Աշխարհում արդեն վեց յուրահատուկ վիրահատություն է կատարվել։ Հոգեբանները հաստատում են, որ ամեն օր մեծ քաղաքների յուրաքանչյուր բնակիչ մոտ 10 հազար դեմք է տեսնում: Ուշադիր նայելու դեպքում կարելի է տեսնել, որ դրանք շատ տարբեր են. գեղեցիկ են ու ոչ այնքան, նուրբ են, կոպիտ, կամային ու անկամ, և այլն, և այլն...

 

... Երբ ֆրանսուհի Իզաբել Դինուարը, գտնվելով քնաբերի ազդեցության տակ,  արթնացավ սարսափելի ցավից, ՙհայտնաբերեց՚, որ իր դեմքը սարսափելի այլանդակված է, նրան կծել էր սեփական շունը, որը փորձել էր արթնացնել երկար ժամանակ քնած տիրուհուն:

 

Թե ինչպիսի ապրումներ ունեցավ այդ կինը, դժվար էր պատկերացնել: Պլաստիկ վիրաբուժության ավանդական մեթոդներով վերականգնել դեմքը հնարավոր չէր: Բայց Իզաբել Դինուարի բախտը բերեց. ֆրանսիացի վիրաբույժներ Ժան Միշել Դյուբերնարը և Բերնար Դևոշելը որոշեցին օգնել  նրան, կինը դարձավ աշխարհում առաջինը, ում դեմքի մասնակի փոխպատվաստումներ կատարվեցին:  Դա 38-ամյա կնոջ քթի, շրթունքների ու կզակի մաշկի փոխպատվաստման յուրահատուկ վիրահատություն էր: Փոխպատվաստման համար օգտագործվել էր Լիլ քաղաքից ուղեղի մահ տարած դոնորի դեմքի մկանները և մաշկը: 

 

Ապաքինման գործընթացը դյուրին չէր: Կնոջ իմունային համակարգը երկու անգամ փորձեց վանել նոր հյուսվածքը, կողմնակի հետևանքներ ունեցան նաև գործընթացն ընկճելու համար ընդունվող դեղամիջոցները, որոնք նա ստիպված է լինելու ընդունել արդեն մինչև կյանքի վերջը, խանգարվեց նաև երիկամների գործառույթը: Այդ ժամանակներից անցել է 4 տարի: «Այժմ ես արդեն կարող եմ բացել բերանս, շարժել շուրթերս, քիթս, ուտել: Սակայն ես դեռ հատուկ վարժություններ պետք է անեմ, դեղորայք ընդունեմ, դեմքիս մկանները զարգացնելու համար», - պատմել է Իզաբելը, շնորհակալություն հայտնելով բժիշկներին ու իր դոնորի ընտանիքին: Ինչպես հաղորդում են ֆրանսիացի բժիշկները, հիվանդի վիճակն այժմ բավարար է: 

 

Այսօր աշխարհում արդեն նման 6 վիրահատություն է կատարվել:


Ֆրանսիայում 27-ամյա տղամարդուն, ով հազվագյուտ անբուժելի հիվանդությամբ էր տառապում, դեմքի մասնակի փոխպատվաստում է կատարվել: Վիրահատությունը կատարվել է Փարիզի մոտ գտնվող Կրետեյ քաղաքում և տևել է 15 ժամ: Վիրաբույժների խումբը, պրոֆեսոր Լորան Լանտյերիի ղեկավարությամբ, հիվանդին փոխպատվաստել է քիթ, շրթունքներ, կզակ ու այտերի մի մասը: 

 

2006-ի ապրիլին Չինաստանի Սիան քաղաքի հոսպիտալում վիրահատել են 30-ամյա Լիին, ում վրա հարձակվել էր արջը և նա կորցրել էր դեմքի մի մասն ու քիթը: 2008 թ-ին Լին մահանում է, բայց նրա մահվան պատճառն անհայտ է:  Վերջին ժամանակներս նա ինքնակամ հրաժարվել էր իմունասուպրեսիվ թերապիայից, որը կանխարգելում էր դոնորական հյուսվածքների վանումը և բուժվում էր անհայտ դեղաբույսերով: Դեղաբույսերի ընդունումը կարող էր ախտահարել լյարդը, որն, իր հերթին, պացիենտի մահվան պատճառը կարող էր լինել, ենթադրում է վիրաբույժ Շուչժունը: «Մահը վիրահատության հետ կապված չէր: Այնուամենայնիվ, չի կարելի բացառել փոխադարձ կապը իմունասուպրեսորային պատրաստուկների ընդունման հետ»,- ասել է նա: 

 

ԱՄՆ-ի Քլիվլենդի կլինիկայում վիրաբույժների խումբը վիրահատություն է կատարել, որի ընթացքում, փոխպատվաստմամբ, վերականգնել է մարդու դեմքի 80%-ը: Ամերիկուհու դեմքը շատ ուժեղ դեֆորմացիայի էր ենթարկվել վնասվածքից հետո. չկար քիթը, այտերը, վերին շրթունքը, ստորին կոպերը և մաշկի մեծ հատվածը, այսինքն գրեթե ողջ դեմքը: Այս 22-ժամյա վիրահատությունը հաջող էր ավարտվել, դեմքի հատվածների փոխպատվաստները վերցվել էին երկու շաբաթ առաջ մահացած կնոջ դիակից: 

 

Փարիզի մոտ գտնվող Անրի Մոնդորի անվան հիվանդանոցում 15 բժիշկներից բաղկացած խումբը, պրոֆեսոր Լորան Լանտյերիի ղեկավարությամբ, վիրահատել էր  28-ամյա տղամարդուն, ով տուժել էր հրացանի կրակոցից: «Պացիենտը չէր կարողանում բացել բերանը, մկանները ոչնչացված էին»,- պատմել է պրոֆեսորը: Երիտասարդին փոխպատվաստել են մահացած տղամարդու դեմքի մի մասը և ոսկրերը, վերին ծնոտը վերականգնելու համար: Այժմ պացիենտն իրեն լավ է զգում, հաղորդում են ֆրանսիական ԶԼՄ-ները: 

 

2009-ի ապրիլի սկզբին, նորից Ֆրանսիայում, փոխպատվաստմամբ վերականգնել են տղամարդու դեմքը, ով տուժել էր 5 տարի առաջ հրդեհից: Նա խիստ այրվածքներ էր ստացել, սպիները խանգարում էին նորմալ ապրել: 

 

Նույն թվականի ապրիլի կեսերին ԱՄՆ-ում վիրահատեցին 56-ամյա տղամարդուն, ում հետ դժբախտություն էր պատահել 2005-ին: Նա ընկել էր մետրոյի ռելսերի վրա ու էլեկտրական հոսանքից վնասվածքներ ստացել և երկար ժամանակ բուժվել: Փոխպատվաստման վիրահատությունը տևել էր 17 ժամ:«Փոխել էին» նրա քիթը, վերին շրթունքը: Եվ վիրահատությունից մի քանի օր անց տղամարդն արդեն ելույթ էր ունեցել մամլո ասուլիսում: 

 

Այժմ ամենաբարդն են համարվում այրվածքներ ստացած պացիենտների դեպքերը:  Նախորդ փոխպատվաստումների ժամանակ վիրահատական միջամտություններ էր կատարվել միայն դեմքի ստորին հատվածներում, իսկ այս դեպքում սկզբից փոխպատվաստել էին դեմքի վերին հատվածը, ներառյալ գանգամաշկը, քիթը, ականջները, կոպերը: Միաժամանակ, երկու ձեռքերի դաստակների փոխպատվաստում էին կատարել: Ցավոք, պացիենտը մահացել էր հիվանդանոցում, նոր վիրահատության ժամանակ սրտի կանգից. բժիշկները պայքարում էին առաջացած ինֆեկցիայի դեմ: Պրոֆեսոր Լորան Լանտյերիի խոսքերով, ով կատարել էր նախադեպը չունեցող փոխպատվաստումը, մահը կապված չէր փոխպատվաստումից առաջացած խնդիրների հետ:  Հիվանդի օրգանիզմը չէր վանել փոխպատվաստված հյուսվածքները, անոթների հետ նույնպես խնդիրներ չեն եղել: Իսկ թե ինչու էր կանգ առել 40-ամյա տղամարդու  սիրտը, բժիշկները պատճառը չեն գտել, հաղորդում է AFP գործակալությունը:   

 

Առայժմ դեռ բավարար տվյալներ չկան, թե ինչպես է ապագայում զարգանալու  դեմքի փոխպատվաստումը, քանի որ բազմաթիվ բարդություններ են առաջանում նման վիրահատություններ կատարելիս: Հիմնական վտանգներն են` հյուսվածքների վանումը և հիվանդությունները, որոնք առաջանում են իմունադեպրեսանտների երկարատև ընդունման հետ: Այս ամենը կարող է հանգեցնել ինֆեկցիաների, երիկամների հիվանդությունների, քաղցկեղի առաջացմանը: Այնպես որ, բժիշկների առջև կարևոր խնդիր է դրված` այդ ռիսկերը նվազագույնի հասցնել, որպեսզի նման վիրահատությունները ոչ միայն սովորական դառնան, այլև` անվտանգ: 

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 4 (542) 05.02.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Միջին տարիքի ճգնաժամ Իսրայելցի հոգեբանները բացառում են «միջին տարիքի ճգնաժամի» կարծրատիպը
Միջին տարիքի ճգնաժամ Իսրայելցի հոգեբանները բացառում են «միջին տարիքի ճգնաժամի» կարծրատիպը

Մեր ժամանակներում 40-60 տարին  այն տարիքը չէ, երբ արդեն հարմարվում են չիրականացած սպասումներին ու ծրագրերին, այլ դրանց ավելի լիարժեք և իրական կատարման լավագույն ժամանակահատվածն է...

Հոգեկան առողջություն Ծերություև և երկարակեցություն Ես
Երբ ըմբոստանում է ենթաստամոքսային գեղձը
Երբ ըմբոստանում է ենթաստամոքսային գեղձը

Ինչպե՞ս ազատվել պանկրեատիտից: Ի՞ նչ  կապ ունի անգինան: Կա տարածված կարծիք, որ ենթաստամոքսային գեղձի բորբոքումը` պանկրեատիտը, հարբեցողների, որկրամոլների և տոքսիկոմանների...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Վիբրացիոն հիվանդություն
Վիբրացիոն հիվանդություն

Կլինիկան: Ընթանում է թույլ արտահայտված ախտանշաններվ: Օրգանիզմի վիճակը կոմպենսացված է: Հիվանդները գանգատվում են թույլ ցավերից, թմրածությունից: Լոկալ վիբրացիայից առաջացած վիբրացիոն հիվանդությամբ...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
ինչպես «ցեմենտել» հիշողությունը
ինչպես «ցեմենտել» հիշողությունը

Գիտնականները ներթափանցել են  հիշողության ձևավորման գործընթացի մեջ:Ամերիկացի գիտնականները կարծում են, որ իրենց հաջողվել է հասկանալ մեխանիզմներից մեկը, որը թույլ է տալիս գլխուղեղին ձևավորել հիշողությունը...

Նյարդաբանություն Հիշողություն, հիշողության խանգարումներ
Ինքնաներշնչումը վնասում է հիշողությանը
Ինքնաներշնչումը վնասում է հիշողությանը

Չե՞ք ցանկանում կորցնել հիշողությունը, ավելի քիչ մտածեք այդ մասին: Հյուսիսային Կարոլինայի համալսարանի մասնագետները կարծում են, որ տարեց հասակում հիշողության կորստի հիմնական պատճառներից մեկը և աշխատունակության...

Հոգեկան առողջություն Հիշողություն, հիշողության խանգարումներ Ես
Շրթունքի ճաքերի դեմ
Շրթունքի ճաքերի դեմ

 Շրթունքիս անկյունները հաճախ են ճաքում. որևէ միրգ, ասենք խնձոր կամ նարինջ  ուտելիս անմիջապես կարմրում են ու բորբոքվում: Ի՞նչ խորհուրդ կտաք...

Մաշկաբանություն Դեմքի խնամք
Բրգաձև սոճին հերպեսի դեմ
Բրգաձև սոճին հերպեսի դեմ

Տղայիս մոտ հաճախ է շրթունքը բորբոքվում, դեղերն այնքան էլ լավ արդյունք չեն տալիս, այն նորից կրկնվում է: Գոյություն ունի, արդյո՞ք, հերպեսի դեմ բուսաբուժության որևէ բաղադրատոմս, որը կօգնի նրան...

Վարակաբանություն Մաշկաբանություն
Բուսաբուժությունը արգանդի միոմայի դեպքում
Բուսաբուժությունը արգանդի միոմայի դեպքում

Ինչ-որ տեղ կարդացել եմ, որ արգանդի միոման կարելի է բուժել առանց վիրահատության,  բուսաբուժությամբ : Եթե դա այդպես է, ապա ինչպիսի միջոցներ գոյություն ունեն...

ԿԻՆ: Հիվանդություններ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Կանխարգելում և բուժում տանը
Մանկական սթրեսը արձագանքելու է տարիներ անց
Մանկական սթրեսը արձագանքելու է տարիներ անց

Ով չի լսել ասացվածքը. «բոլոր հիվանդությունները նյարդերի պատճառով են»: Վերջերս այն մեկ անգամ ևս ապացուցվեց: Գիտնականները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր մանկական տարիներին ուժեղ սթրես են տարել...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը Հոգեկան առողջություն
Դյուրին չէ ապրել միաբջիջների միջավայրում
Դյուրին չէ ապրել միաբջիջների միջավայրում

Բժիշկները տագնապ են բարձրացրել. ամենազոր հակաբիոտիկների ժամանակաշրջանն ավարտվում է: 2009թ. վերջին այդ խնդիրը քննարկվում էր Մոսկվայի գիտնականների տանը...

Վարակաբանություն
Անքնության դեմ
Անքնության դեմ

Արդեն քանի տարի է, ինչ  չեմ քնում: Տարբեր կլինիկաներում հետազոտվել եմ, սակայն ոչինչ չի պարզվել: Ի՞նչ կարելի է անել:

Դ.Բաբայան, ք. Գյումրի...

Քուն, քնի խանգարումներ Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Կանխարգելում և բուժում տանը
Չամուսնացածներն ավելի երջանիկ են իրենց ամուսնացած ընկերուհիներից
Չամուսնացածներն ավելի երջանիկ են իրենց ամուսնացած ընկերուհիներից

Մեծ Բրիտանիայի Սեռական առողջության կենտրոնի հետազոտողներն ուրախացրել են նրանց, ովքեր դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին: Նրանք հայտարարել են. այն կանանց կյանքը, ովքեր դեռ չեն հասցրել ամուսնանալ...

Սեր, հարաբերություններ, ընտանիք Առողջ կին
Ժամանակակից բժշկական կենտրոն ՌԱՖԱՅԵԼ
Ժամանակակից բժշկական կենտրոն ՌԱՖԱՅԵԼ

Վերջերս մայրաքաղաքում բացվեց Մելիքյանների ընտանիքին պատկանող ժամանակակից միջազգային չափորոշիչներին համապատասխան «Ռաֆայել» բժշկական կենտրոնը...

Իրադարձություններ Հայաստանում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Ճշմարտությունը ժամանակակից բժշկության մասին
Ճշմարտությունը ժամանակակից բժշկության մասին

Համաշխարհային բժշկության ականավոր ներկայացուցիչ, գիտնական-սրտաբան Ն.Ամոսովն ասել է.«... Բժշկության վրա հույս մի դրեք: Այն շատ հիվանդություններ այնքան էլ վատ չի բուժում...

Հրատապ թեմա Աշխարհում
Փախուստ ծերությունից
Փախուստ ծերությունից

Ինչպես ցույց են տվել գերմանացի գիտնականների հետազոտությունները, դիմադրողականության բարձրացման համար կատարվող ֆիզիկական վարժությունները դանդաղեցնում են օրգանիզմի ծերացումը մոլեկուլային մակարդակով...

Ծերություև և երկարակեցություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ